• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Քուինս Պարկ Ռեյնջերսը» ձեռք բերեց Սամբային ակումբի համար ռեկորդային գնով

Քրիստոֆեր Սամբա«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է «Անժիի» կենտրոնական պաշտպան Քրիստոֆեր Սամբային ձեռք բերելու մասին: Տրանսֆերային արժեքը կազմել է 12.5 մլն ֆունտ:

Այս տրանսֆերը ռեկորդային է ակումբի պատմության մեջ: Սամբան կնքել է պայմանագիր 4.5 տարի ժամկետով և ըստ շշուկների՝ ստանալու է շաբաթական 100 հազար ֆունտ:

28-ամյա պաշտպանը, որն իր նոր ակումբում խաղալու 5 համարի մարզաշապիկով, Պրեմիեր Լիգայում հանդես գալու հարուստ փորձ ունի: Նա ուղիղ 1 տարի առաջ է լքել «Բլեքբեռնը»:

«Անժին» չէր ցանկանում վաճառել իր պաշտպանին, սակայն «ՔՊՌ»-ն ակտիվացրեց Քրիսի պայմանագրի՝ վաճառքի հետ կապված կետը և ուղղակիորեն համաձայնության եկավ Սամբայի հետ: