Պրեմիեր Լիգա վերադարձած «Քուինս Պարկ Ռեյնջերսը» մտածում է Ռիո Ֆերդինանդին շաբաթական 80 հզր ֆունտ աշխատավարձով պայմանագիր առաջարկելու մասին:
Ժամանակին հենց Հարի Ռեդնապի գլխավորությամբ, ով այժմ մարզում է ՔՊՌ-ն, Ռիոն «Վեստ Հեմում» իր առաջին քայլերն արեց որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Այժմ 35-ամյա Ֆերդինանդը հասանելի է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Փորձառու պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են «Աստոն Վիլլան», «Կրիստալ Փելեսը», «Վեստ Հեմը», ՄԼՍ-ի, ԱՄԷ-ի և Չինաստանի ակումբները: Սակայն ՔՊՌ-ն մտադիր է իր գրավիչ առաջարկով Ռիոյին պահել Պրեմիեր Լիգայում:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այժմ «ռեյնջերների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Լոիկ Ռեմին է, ով լոնդոնյան ակումբից շաբաթական ստանում է 75 հզր ֆունտ: