• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՔՊՌ»-ն ցանկանում է ձեռք բերել Վիլյամ Գալասին

Վիլյամ Գալաս«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ցանկանում է իր թիմում տեսնել «Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Վիլյամ Գալասին:

Ինչպես հայտնի է, այս ամիս 35-ամյա պաշտպան Ռայան Նելսենը կավարտի կարիերան, որպեսզի ստանձնի ՄԼՍ-ում հանդես եկող «Տորոնտոյի» մարզչի պաշտոնը:

Լոնդոնյան Evening Standard-ի հաղորդմամբ Ռեդնապը մտադիր է այս հունվարին թիմ հրավիրել երկու կենտրոնական պաշտպանի: Այս նպատակի համար «ռեյնջերները» 20 մլն ֆունտ են պատրաստել:

Հարին հիանալի հարաբերություններ է պահպանում Գալասի հետ: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին 16 անգամ հայտնվել է «Տոտտենհեմի» մեկնարկային կազմում: Սակայն դա պայմանավորված էր թիմի պաշտպաններ Յունես Կաբուլի և Մայքլ Դոուսոնի բացակայությունով: Նոյեմբերին պարզ դարձավ, որ «Տոտտենհեմը» չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել 35-ամյա Գալասին: Ուստի, չի բացառվում, որ նրանք «ՔՊՌ»-ին կզիջեն իրենց վետերանին:

Հետաքրքիր փաստեր