Պրեմիեր Լիգա վերադարձած «Քուինս Պարկ Ռեյնջերսն» իր ուշադրությունն ուղղել է «Սուոնսի Սիթիի» պաշտպան Էշլի Ուլյամսին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
29-ամյա ուելսցու պայմանագիրը «կարապների» հետ կլրանա հաջորդ մրցաշրջանի ավարտին, և «Սուոնսին» պատրաստ է ամռանը լսել իր ավագի համար արված առաջարկները: Հաղորդվում է, որ Ուիլյամսի շուրջ ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել ՔՊՌ-ն: «Ռեյնջերները» պատրաստ են Ուիլյամսի համար 4 մլն ֆունտ վճարել:
Ավելացնենք, որ ՔՊՌ-ից բացի Ուիլյամսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Լիլլը» և «Նապոլին»: