«Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Քրիստոֆեր Սամբան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե ինքը կարող է վերադառնալ Ռուսաստան:
-Ոչ մի գումար Ձեզ երջանիկ չի դարձնի, թե Ձեր ընտանիքը չի ապրում Ձեզ հետ: Ես վերադարձել եմ Անգլիա, որպեսզի լինեմ հարազատներիս կողքին:
Ռուսաստան վերադառնալու մտադրություն չունեմ: Իհարկե, ֆուտբոլային կարիերան կարևոր է, սակայն միևնույն ժամանակ կարևոր է, որպեսզի հարազատներդ կողքիդ լինեն: Այժմ ես ամեն ինչ անում եմ հանուն «Քուինս Պարկ Ռեյնջերսի»,- հայտնել է Սամբան The Sun պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: