• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օբամեյանգը կարող է մասնակցել Զագրեբում կայանալիք հանդիպմանը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստ է խաղալ Զագրեբի «Դինամոյի» դեմ։

Չելսին երեքշաբթի օրը Զագրեբում սկսում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը, և Տուխելը նախատեսում է օգտագործել 33-ամյա Օբամեյանգին, ով ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայից»:

Միակ խնդիրն այն է, որ Պիեռ-Էմերիկը ծնոտի կոտրվածքով է վերադարձել Լոնդոն, սակայն գաբոնցու համար պատրաստվել է հատուկ դիմակ, որը թույլ է տալիս մարզվել ու խաղալ։

«Մենք օգտվեցինք հնարավորությունից Զագրեբ տանելու բոլոր նրանց, ովքեր կարող են այնտեղ անցկացնել մեր վերջին մարզումը, ներառյալ Դենիսին (Զաքարիա) և Օբամեյանգին»:

«Օբամեյանգն անցել է դիմակավորված ֆիթնես թեստը, նա իրեն լավ է զգում և նորմալ մարզվում է, և եթե այսօր ամեն ինչ լավ ընթանա, նրանք երկուսն էլ հասանելի կլինեն հանդիպմանը»:

«Նա այնպիսի խաղացող է, որը իրեն լավ է զգում ճնշման տակ: Նա շատ հավակնոտ է, շատ կենտրոնացած, նա անհամբեր սպասում է, թե երբ կխաղա մեզ մոտ և ունի ինչ-որ բան ապացուցելու ցանկություն»:

«Մենք դա զգացել ենք առաջին իսկ պահից և դրա համար էլ նա մեզ հետ է, սիրով հրավիրել ենք այստեղ»։

«Դիմակով մարզվելու հետ կապված խնդիրներ ունի՞, եթե խնդիրներ լինեն, բնականաբար չի խաղա, բայց երեկ նման բան չի եղել, իսկ վաղը, հուսով եմ, չի լինի»։

«Նա պատրա՞ստ է սկսել: Իհարկե: Բայց նա չի կարող խաղալ 90 րոպե, և մենք պետք է որոշենք, թե քանի րոպե ենք տալիս նրան: Ակնհայտ է, որ նրան րոպեներ են պետք ռիթմ ու մարզավիճակ ձեռք բերելու համար, ուստի մենք պետք է որոշենք, նա դուրս կգա փոխարինման թե փոխարինման:»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հետաքրքիր փաստեր