• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օնանան վերադառնում է «Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտնել է, որ դարպասապահ Անդրե Օնանան, ով ավարտեց իր ելույթները Աֆրիկայի գավաթում, հինգշաբթի օրը կվերադառնա ակումբ։

Հիշեցնենք, որ 27 ամյա Օնանան մասնակցել է «Տոտտենհեմի» դեմ կայացած հանդիպմանը, որը տեղի է ունեցել Կամերունի հավաքականի՝ Աֆրիկայի գավաթի խաղարկության մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ։

Վատ եղանակի պատճառով մասնավոր ինքնաթիռը, որում Օնանան էր, հարկադրված վայրէջք կատարեց մեկ այլ օդանավակայանում, ինչի պատճառով Անդրեն ուշացավ կամերունցիների առաջին խաղից։

Օնանան կամերունցիների երկրորդ հանդիպումն անցկացրեց, բայց բաց թողեց երեք գնդակ և ոչ մի անգամ չկարողացավ փրկել իր հավաքականին: Ուստի Անդրեն հաջորդ երկու հանդիպումների համար տեղավորվոեց պահեստայինների նստարանին։

Սակայն Կամերունը պարտվեց փլեյ-օֆֆի առաջին խաղում և դուրս մնաց Աֆրիկայի գավաթից, ուստի Ալթայ Բայնդիրը, ով պաշտպանեց «Յունայթեդի» դարպասը «Նյուպորտի» դեմ խաղում, շուտով կրկին կզիջի իր տեղը Օնանային։

«Կարծում եմ, որ դա հիանալի նորամուտ էր Բայնդիրի կողմից: Նա մի շարք լավ սեյվեր կատարեց, այնպես որ շատ լավ տպավորություն թողեց: Ես գոհ եմ նրա խաղից:

Անդրե Օնանան կվերադառնա հինգշաբթի: Սա կարող է առաջին անգամը լինել, երբ ես կարող եմ ընտրել իմ ամենաուժեղ կազմը», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում «Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Հետաքրքիր փաստեր