«Չելսիի» կիսապաշտպան Օսկարը գոհ է, որ իրենց հաջողվեց ջախջախել «Տոտտենհեմին» (4:0), սակայն արդյունքն արդարացի չի համարում:
-Մենք զգույշ էինք խաղում, սակայն հարձակման ժամանակ ագրեսիվ էինք: Խաղի վերջում ես չէի հավատում մեր վերջնական հաջողությանը: Հիմնական իրադարձություններն այնքան տարօրինակ ստացվեցին, որ անգամ հաջողվեց ջախջախել մրցակցին:
«Տոտտենհեմն» իր խաղով արժանի չէր այդպիսի պարտության: Սակայն մեզ մոտ ամեն ինչ ստացվում էր և բախտն էլ էր մեր կողմից,- The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Օսկարը: