mnatany.am

Նորություններ

Օսվալդոն պաշտոնապես տեղափոխվեց «Յուվենտուս»

31.01.2014, 22:29

Պաբլո Օսվալդո«Սաութհեմպտոնի» հարձակվող Պաբլո Օսվալդոն մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի իտալական «Յուվենտուսում»: Այս մասին հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:

 

Իտալիայի ազգային հավաքականի հարձակվողը «Սաութհեմպտոն» էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին և այդ պահից անգլիական ակումբում մասնակցել է 13 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

 

Վերջին շրջանում խոսվում էր, որ Օսվալդոն ցանկանում է լքել «Սեյնտ Մերին» և վերադառնալ Ա Սերիա: Տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը իտալացի հարձակվողը բուժզննում անցավ «Յուվենտուսում», որտեղ էլ կխաղա մինչև մայիսի 31-ը:

 

Մանչեսթեր Սիթին կարող է ձեռք բերել Կունդեին Կուլիբալիի փոխարեն

18.09.2020, 13:48

Մանչեսթեր Սիթին կարող է ձեռք բերել Կունդեին Կուլիբալիի փոխարեն

Գվարդիոլայի թիմի ամենախնդրահարույց դիրքը պաշտպանության կենտրոնն է։ Պեպը մի քանի անգամ ակնարկել է, որ կենտրոնական պաշտպանի տրանսֆերը առաջնային է ակումբի համար։  Չնայած դրան, Սիթիի ու Նապոլիի բանակցությունները Կուլիբալիի տրանսֆերի մասով մտել է փակուղի, խնդիրը նրանում է, որ իտալական ակումբը չի ցանկանում 70 միլիոն ֆունտից պակաս ստանալ 29-ամյա սենեգալցու համար։

կարդալ...

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

02.08.2019, 11:36

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

«Արսենալը» հայտնել է ռեկորդային՝ 72 մլն ֆունտով «Լիլի» վինգեր Նիկոլյա Պեպեին գնելու մասին։

կարդալ...