• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օտման Բակկալ. «Սուարեսն այնքան է ցանկանում հաղթել, որ խենթանում է»

Օտման Բակկալ«Դինամոյի» կիսապաշտպան Օտման Բակկալը կարծում է, որ «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը հաճախ կորցնում է ինքնատիրապետումը ֆուտբոլային դաշտում:

«Այաքսի» կազմում խաղալու տարիներին Սուարեսը որակազրկվեց 7 խաղով Բակկալին կծելու համար, ով այդ ժամանակ հանդես էր գալիս «ՊՍՎ»-ում: Հնարավոր է, որ Լուիսը նմանատիպ պատժի արժանանա «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար:

-Գիտեմ, թե ինչ է եղել, և դա անհավանական է: Երբեք չես կարող պատկերացնել, որ նման բան կպատահի խաղադաշտում:

Մեկ անգամ արդեն նման բան պատահել է: Սկզբում ես մտածեցի, որ դա ընդամենը դժբախտ դեպք է, սակայն ըստ երևույթին, նա երբեմն կորցնում է ինքատիրապետումը: Չգիտեմ՝ ինչ ասել:

Կարծում եմ, որ նա այնքան է ցանկանում հաղթել, որ խենթանում է: Ճիշտ է, հետո նա ամեն դեպքում ուշքի է գալիս: Այդպիսի պահերին նա կարծես դաշտում չէ:

Այդ ժամանակ այդ արարքը վերջ դրեց նրա կարիերային Հոլանդիայում: Այժմ պետք է տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի Ֆուտբոլի ասոցացիան, իսկ հետո թե ինչպես դա կազդի նրա ապագայի վրա Անգլիայում,- հայտնել է Բակկալը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր