«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Ֆաբիո Դա Սիլվան մրցաշրջանի մնացած հատվածը կարող է վարձավճարով անցկացնել գերմանական «Ֆրայբուրգում»:
The Guardian-ի տեղեկություններով, երկու ակումբները զգալի առաջընթաց են գրանցել բանակցություններում և «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը չի պատրաստվում խոչընդոտել Ֆաբիոյի տեղափոխությանը, քանի որ այդ դիրքում կան Պատրիս Էվրան և Ալեքսանդր Բյուտները:
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլիացի եղբայրները հազվադեպ են հայտնվում «Յունայթեդի» մեկնարկային կազմում, ինչն էլ ստիպում է խաղային պրակտիկա ունենալու համար մտածել ակումբը փոխելու մասին:
Ավելացնենք, որ այս պահին «Ֆրայբուրգը» զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը և խնդիր է դրված պահել տեղը Բունդեսլիգայի հաջորդ մրցաշրջանում: