«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին, չնայած ազդրի վնասվածքին, կարող է իր թիմի հետ հյուրընկալվել «Օլդ Թրաֆորդում»:
Մարուանը վնասվածքը ստացել է անցած տուրում՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղում (3:3): Այդ պատճառով չորեքշաբթի օրը նա չկարողացավ մասնակցել Բելգիայի ազգային հավաքականի ընկերական խաղին:
Լուրջ մտավախություն կար, որ Ֆելայնին բաց կթողնի նաև «Յունայթեդի» հետ խաղը: Սակայն ուրբաթ օրը գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մամլո ասուլիսի ժամանակ հանգստացրել է երկրպագուներին:
-Վնասվածքը լուրջ էր, սակայն կարծում եմ, որ նա պատրաստ կլինի օգնել մեզ: Մեր տրամադրության տակ են բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր մասնակցեցին «Աստոն Վիլլայի» հետ խաղին,- Մոյեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը: