«Ֆուլհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում փոփոխություն է տեղի ունեցել: Ռենե Մալեստին փոխարինել է Ֆելիքս Մագատը: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Մալեստինը «Քրեյվն Քոթեջում» անցկացրեց մոտ երկու ամիս: Այդ ընթացքում հոլանդացուն չհաջողվեց կարգավորել ակումբի գործերը Պրեմիեր Լիգայում:
Այս պահին «Ֆուլհեմը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Հաշվի առնելով, որ մրցաշրջանի ավարտին քիչ ժամանակ է մնացել՝ Շահիդ Խանը վճռորոշ քայլերի գնաց:
Մալեստինին հեռացնելուց հետ Խանը ակումբ հրավիրեց 60-ամյա Մագատին, ում հետ կես տարվա պայմանագիր է ստորագրել: Նշենք, որ Մագատը համարվում է աշխարհի ամենախիստ և պահանջկոտ մարզիչներից մեկը: