• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերդինանդ. «Թերրին սրիկա է»

Ռիո Ֆերդինանդ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Ռիո Ֆերդինանդն իր ինքնակենսագրականում, որը լույս տեսավ երեկ, Անգլիայի հավաքականում իր նախկին թիմակից Ջոն Թերրիին անվանել է սրիկա:

Ինչպես գիտենք, Ռիոն դադարեց շփվել Թերրիի և Էշլի Քոուլի հետ այն միջադեպից հետո, որը տեղի ունեցավ 2011թ-ի հոկտեմբերին, երբ «Չելսիի» ավագն ռասիստական բնույթի վիրավորանքներ հասցրեց Ֆերդինանդի փոքր եղբայր Անտոնին՝ նրան անվանելով «f***ing black c*nt». Այդ վիրավորանքը չի մոռացվել մինչ այժմ:

-Ինձ համար մեծագույն սրիկան ընդմիշտ կմնա Ջոն Թերրին: Նա որպես Անգլիայի հավաքականի ավագ և պաշտպանության կենտրոնում իմ թիմակից, կարող էր մեղմացնել հասցրած վիրավորանքը, եթե անմիջապես խոստովաներ, որ ռասիստ չէ, այլ ուղղակի արտահայտություն ընտրելիս չափից շատ է տաքացել:

Անտոնը և ես կընդունեինք այն, սակայն նա մեզ հնարավորություն չտվեց: Դրա մասին ես ընհանրապես չեմ խոսել Ջոնի հետ: Ես այլևս չեմ խոսել նրա հետ, սակայն երեք տարի հետո ես անհնար եմ համարում ներել կամ մոռանալ այն ցավը, որի միջով անցել ենք,- Ռիոյի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Հետաքրքիր փաստեր