«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը դարպասապահ Պետր Չեխի տրանսֆերը «Չելսիից» «Արսենալ» համարել է այս ամառվա ընթացքում լավագույն գործարքը, սակայն միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոն կդառնա «Չելսին»:
Երեկ 33-ամյա Չեխն «Արսենալին» օգնեց հաղթել իր նախկին թիմին և նվաճել Անգլիայի սուպերգավաթը: Ֆերդինանդի կարծիքով, «զինագործները» փայլուն գործարք են իրականացրել:
-Լավագույն տրանսֆերը կատարել է «Արսենալը»: Ես այդպես կասեի եթե անգամ նրանք գնեին միայն Չեխին: Սա առաջնության լավագույն ձեռքբերումն է: Նրա հետ տիտղոս նվաճելու շանսերն ավելի մեծ կլինի,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
Սակայն անգամ այդպիսի բարձրակարգ դարպասապահի հետ Արսեն Վենգերի թիմը չի կարող դառնալ երկրի չեմպիոն: Այս կարծիքն ունի Ռիոն:
-Այդ պարտությունը ոչնչով չի ազդի առաջնությունում նրանց ելույթների վրա: «Չելսին» կհաղթի տիտղոսը: Նրանք ունեն լավագույն կազմը,- ասել է Ֆերդինանդը: The Telegraph