• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիլ Ջոնսը վերսկսել է մարզումները

Ֆիլ Ջոնս«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը ուսի վնասվածքից հետո աստիճանաբար վերադառնում է մարզումներին: Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի ավարտից առաջ Ջոնսը վնասեց ուսը, ինչի պատճառով վտանգի տակ դրվեց նրա մասնակցությունն աշխարհի առաջնությանը:

Անգլիացիների մարզական հավաքին մասնակելու համար Ֆիլը Ռոյ Հոջսոնի թիմի հետ մեկնել է Պորտուգալիա, սակայն մարզվել է հատուկ ծրագրով: Այժմ Ջոնսն իրեն լավ է զգում: Նա դեռ չի մարզվում ընդհանուր թիմի հետ, սակայն սկսել է աշխատել գնդակի հետ, ինչը հույս է տալիս, որ նա կարող է մեկնել Բրազիլիա:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Հոջսոնը հույս ունի, որ Ջոնսը ամբողջությամբ շարք կվերադառնա, երբ թիմը մեկնի Մայամի, որտեղ կանցկացնի աշխարհի առաջնությունից առաջ իրենց վերջին մարզական հավաքը:

Նաև հայտնի է դարձել, որ «երեք առյուծների» այսօրվա մարզումը բաց են թողել Ջեյմս Միլները և Լեյթոն Բեյնսը: