• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆլետչերը կնախապատրաստվի նոր մրցաշրջանին թիմի հետ միասին

Դարրեն Ֆլետչեր«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դարրեն Ֆլետչերը կսկսի նախամրցաշրջանային մարզումները թիմի հետ միասին:

Ինչպես հայտնի է, խռոնիկական հիվանդության պատճառով Դարրենը 2 անգամ հեռացել է ֆուտբոլից, իսկ 2013թ-ին նա այդպես էլ ոչ մի խաղի չի մասնակցել: Այդուհանդերձ, 28-ամյա շոտլանդացին չի հուսալքվում:

Daily Mirror-ի տեղեկատվության համաձայն, երկրորդ վիրահատությունը, որ կատարվել էր ապրիլին, ինչպես նաև հատուկ սննդակարգն օգնել են Դարրենին բավականաչափ բարելավել առողջությունը: Սպասվում է, որ Ֆլետչերը կսկսի մարզվել իր հայրենակից Դևիդ Մոյեսի թիմի մյուս խաղացողների հետ միասին:

Հավելենք, որ Ֆլետչերի գործող պայմանագրի ժամկետը «Յունայթեդի» հետ ավարտվում է 2 տարուց: