• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ֆուլհեմը» հույս ունի ձեռք բերել Տորոսիդիսին

Վասիլիս ՏորոսիդիսԻնչպես հայտնում է Sky Sports-ը, «Ֆուլհեմը» պատրաստվում է ձեռք բերել «Օլիմպիակոսի» և Հունաստանի ազգային հավաքականի պաշտպան Վասիլիս Տորոսիդիսին:

27-ամյա Տորոսիդիսը հանդես է գալիս հունական ակումբում 2007 թվականից, սակայն որոշ ժամանակ առաջ հրաժարվեց կնքել նոր պայմանագիր: Ենթադրվում է, որ նա մտածում է այլ ակումբ տեղափոխվելու մասին հենց այս պատուհանի ժամանակ:

Հույն պաշտպանի տրանսֆերը կարող է կազմել մոտ 500 հազար ֆունտ: Անձամբ ֆուտբոլիստը դեմ չէ արտասահմանում հանդես գալուն:

-Չեմ պատրաստվում նոր պայմանագիր կնքել: Ցանկանում եմ մեկնել արտասահման,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Գեորգիոս Կարագունիսը, ում հետ Տորոսիդիսը խաղում է ազգային հավաքականում, նույնպես հանդես է գալիս «Ֆուլհեմում», սակայն նրա պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո:

Հետաքրքիր փաստեր