«Լեսթերը» առանց Վարդիի վերջապես կարողացավ հաղթանակի հասնել։
«Ֆուլհեմ» – «Լեսթեր» 0-2 ( xG 0.92 xG 1.39)
«Քրեյվն Քոթեջը» վաղուց չի տեսել փառահեղ հաղթանակներ։ Սկոտ Պարկերի թիմը չի կարողանում հաղթել վերջին ութ հանդիպումներում։ Ի դեպ, վերջին հաղթանակը «Ֆուլհեմը» տոնել էր «Լեսթերի» հարկի տակ 1-2։
Լոնդոնյան համեստ թիմը ունի լուրջ խաղային ճգնաժամ, և այն չլուծելու դեպքում կարող է վերադառնալ Չեմպիոնշիփ։
«Լեսթերը» երկու անհաջող հանդիպումներից հետո վերջապես հաղթանակ տարավ և վաստակեց 42 միավոր։