• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆուտբոլը թիմային մարզաձև է, և պետք չէ կենտրոնանալ մեկի վրա

ՊՍՎ-ի և Հոլանդիայի հավաքականի վինգեր Կոդի Գակպոն արձագանքել է իր ապագայի մասին տարածված խոսակցություններին:

Մամուլում վերջերս շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը», որը բաժանվել է Կրիշտիանու Ռոնալդուից, ոչ միայն ցանկանում է հունվարին գնել Գակպոյին, այլև արդեն «սկզբունքային համաձայնության» է եկել Կոդիի ճամբարի հետ։

Գակպոյին համադրում են նաև «Լիվերպուլի» հետ: «Կարմիրների» մարզչի օգնական Պեպ Լեյնդերսը, ըստ լուրերի, իր հայրենակցի մեծ երկրպագու է:

Ըստ 23 ամյա Գակպոյի՝ հունվարին իր տրանսֆերի առումով «ամեն ինչ հնարավոր է», բայց հենց հիմա Քոդին կենտրոնացած է 2022 թվականի աշխարհի առաջնությունում իր ելույթների վրա, որտեղ նա արդեն երկու գոլ է խփել։

«Հիմա ես զբաղված եմ Հոլանդիայի հավաքականով: Տեսնենք, թե ինչ կլինի ձմռանը: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Բայց հիմա ես կենտրոնացած եմ աշխարհի առաջնության վրա»:

«Միշտ հաճելի է նման բաներ լսել, բայց ես կենտրոնացած եմ միայն ազգային հավաքականի և իմ լավագույն խաղի վրա: Ես չեմ ամաչում ասեկոսեներից: Բայց սա թիմային մարզաձև է, և պետք չէ կենտրոնանալ մեկի վրա: Ես նախընտրում եմ խոսել թիմի մասին: Մարդիկ հաճելի բաներ են գրում, բայց ես դրա համար շատ չեմ անհանգստանում»:

«Ես զարմացած չեմ: Ես գիտեմ, թե ինչի եմ ընդունակ, բայց դու միշտ ուզում ես ինքդ քեզ հասցնել մաքսիմումին: Ես դեռ չեմ հասել իմ ամենաբարձր մակարդակին և դեռ կարող եմ շատ բան բարելավել»,- Գակպոյի խոսքերն է մեջբերում Goal-ը:.

Հետաքրքիր փաստեր