• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆուտբոլի ասոցացիան բացատրություն է պահանջում Սէր Ալեքսից

Սէր Ալեքս ՖերգյուսոնԱնգլիայի ֆուտբոլի ասոցացիան պահանջել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնից բացատրել իր քննադատական մեկնաբանությունները՝ ուղղված մրցավարական այն բրիգադին, որը կիրակի օրը սպասարկեց «Տոտտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը (1:1):

Վերոնշյալ խաղից հետո Սէր Ալեքսը դժգոհել էր Քրիս Ֆոյի բրիգադի աշխատանքից, հատկապես եզրային մրցավար Սեյմոն Բեկից: Ըստ մասնագետի՝ վերջինս չնկատեց ակնհայտ բախումը Ռունիի հետ տուգանային հրապարակում:

Սէր Ալեքսը Բեկին հիշեցրել է նաև 2010 թվականի ապրիլին կայացած «Չելսիի» հետ հանդիպումը, որտեղ եզրային մրցավարը չէր արձանագրել Դրոգբայի խաղից դուրս վիճակը, որի խփած գոլը հաղթանակ բերեց «ազնվականներին» (1:2) և փոխեց առաջատարին Պրեմիեր Լիգայում:

Ֆուտբոլի ասոցացիան միշտ եռանդով է պաշտպանում իր մրցավարների պատիվը, նույնիսկ այն դեպքերում երբ նրանք սխավում են: Նրանք դժգոհ են մնացել Սէր Ալեքսի քննադատությունից և խնդրել են մարզչին պարզաբանել մեկնաբանությունները:

«Յունայթեդի» գլխավոր մարզիչը պետք է պատասխանի մինչև հինգշաբթի երեկոյան, որից հետո պարզ կդառնա, արդյոք կմեղադրվի Սէր Ալեքսը թե ոչ: