«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիի վնասվածքը, պարզվեց լուրջ է և նա մինչև դեկտեմբեր չի կարողանա օգնել իր թիմին:
Հիշեցնենք, որ Ռեմսին այդ վնասվածքն ստացավ Պրեմիեր Լիգայում «Տոտտենհեմի» դեմ խաղի ժամանակ: Ուելսցի կիսապաշտպանը փոխարինվեց այդ խաղի դեռ առաջին խաղակեսում, որն ավարտվեց 1:1 արդյունքով:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, 23-ամյա Ռեմսիի ապաքինման համար կպահանջվի մեկուկեսից երկու ամիս: Այս պարագայում նա բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայում «Գալաթասարայի» դեմ արտագնա խաղը: