«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարծում է, որ այժմ նա կարող է ցուցադրել իր լավագույն խաղը, քանի հնարավորություն ունի գործելու իր համար նախընտրելի դիրքում:
Անհնարին է չնկատել, որ վերջին շաբաթներին ֆուտբոլիստը լրիվ այլ խաղ է ցուցադրում: Այն էականորեն տարբերվում է այն խաղից, որի համար վերջինս քննադատվում էր մրցաշրջանի առաջին հատվածում: Անձամբ Ռեմսին կարծում է, որ այս առաջընթացի պատճառն այն է, որ նա հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում:
-Մեծ տարբերություն կա, երբ խաղում ես կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Սա է իմ դիրքը, և ես այստեղ եմ ցանկանում խաղալ:
Մրցաշրջանի սկզբում ինձ տեղաշարժում էին ամբողջ դաշտով: Ես խաղացել եմ դաշտի ձախ հատվածում, աջ մասում, աջ պաշտպանի դիրքում: Կարծես վերջին ամիսներին ինձ հաջողվել է ամրապնդել իմ տեղը, և ես լավ եմ խաղում: Հետևաբար, ես երջանիկ եմ դրա համար:
Իսկապես գոհ եմ: Տքնաջան աշխատում եմ և լավ խաղ եմ ցուցադրում: Երջանիկ եմ: Թիմը նույնպես հաջող է գործում: Այդ իսկ պատճառով գոհ եմ բոլորից՝ և՛ ինձնից, և՛ ամբողջ թիմից:
Մրցաշրջանի սկզբում ինձ խնդրում էին խաղալ շատ դիրքերում, և ես ուրախ եմ, որ արել եմ այդ ամենը թիմի համար: Եթե մարզիչը ցանկանում է, որ ես որևէ տեղ խաղամ, ապա չեմ մերժի նրան: Մինչդեռ ինձ հաջողվեց վերադառնալ դաշտի կենտրոն, և երջանիկ եմ դրա համար: Իմ ելույթներն ապացուցում են, որ ես կարող եմ գործել կենտրոնում,- հայտնել է Ռեմսին: Sky Sports