«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին Ուելսի հավաքականում կոճի վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը:
23-ամյա Ռեմսին այդ վնասվածքն ստացել է Անդորրայի դեմ Եվրո-2016-ի որակավորման խմբային փուլի խաղում, որում ուելսցիները Գարեթ Բեյլի դուբլի շնորհիվ հաղթեցին 1:2 հաշվով: Բժիշկները դեռ չեն գնահատել վնասվածքի աստիճանը:
-Նրան հարվածեցին, իսկ հետո նա վնասեց կոճը: Հուսով եմ, որ նա առաջիկա խաղին կկարողանա օգնել «Արսենալին», սակայն մենք պետք է սպասենք 24-48 ժամ,- ասել է Ուելսի ազգային հավաքականի մարզիչ Քրիս Քոուլմենը: BBC