«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարծում է, որ իրենք վերջապես լավ հնարավորություն ունեն «Օլդ Թրաֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելու համար:
Այս կիրակի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարը կհյուրընկալվի գործող չեմպիոնին: Արսեն Վենգերի սաները վերջին անգամ հյուրընկալվելիս «Յունայթեդին» հաղթել են 7 տարի առաջ:
Սակայն Ռեմսիի կարծիքով, իրենց թիմը, որը օրեր առաջ Դորտմունդում հաղթեց «Բորուսիային», պատրաստ է նաև Մանչեսթերում հաղթել «Յունայթեդին»:
-Սա մեզ համար հերթական կարևոր խաղն է, և ես հուսով եմ, որ մենք այժմ կկարողանանք հաղթել «Օլդ Թրաֆորդում»:
Մենք վստահ ենք մեր ուժերի վրա, առաջնությունում լավ արդյունքներ են ցույց տալիս, և ինչու՞ չպտիտի հաղթենք «Յունայթեդին»: Այո, վերջին տարիներին շատ դժվար է խաղալ «Օլդ Թրաֆորդում», սակայն այժմ ամեն ինչ այլ է,- Ռեմսիի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: