«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին խոստովանել է, որ հաճույք է ստանում այն խաղից, որն այժմ ինքն է ցուցադրում:
Նոր մրցաշրջանում Աարոնն անցկացրած 8 խաղերում 7 գոլ է հեղինակել և դրանով դարձել է «Արսենալի» առաջատարը:
«Ստոկ Սիթիի» դեմ Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի խաղում (3:1) ուելսցի կիսապաշտպանը բացեց խաղի հաշիվը և, այդ կերպ, օգնեց թիմին հերթական հաղթանակը տանել: Սակայն Ռեմսին չի ցանկանում այդքանով բավարարվել:
-Ես հաճույք եմ ստանում իմ խաղից: Ես կարծում եմ, որ իմ խաղի բարելավումն ինձ համար ամենակարևոր ձեռքբերումներից է:
Հակառակորդի դարպասի մոտ ես ավելի զգոն եմ խաղում և ամեն ինչ լավ է դասավորվում: Ես շատ եմ աշխատում և հույս ունեմ, որ կշարունակեմ կատարելագործվել,- Ռեմսիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: