«Վեստ Հեմ Յունայթեդը» կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Աբդուլ Ռազակի հետ: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
«Սիթիում» 10 խաղ անցկացնելուց հետո Աբդուլը սեպտեմբերին տեղափոխվեց Մախաչկալայի «Անժի»: Ռուսական ակումբի կազմում Ռազակը երկու անգամ մասնակցել է Եվրոպա Լիգայում «Տոտտենհեմի» դեմ հանդիպմանը:
Կոտ դը Իվուարի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստն այսուհետ հանդես կգա «Ապտոն Պարկում» և «Վեստ Հեմին» կօգնի պահպանել տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում: