«Սանդերլենդը» սկսել է բանակցել Ուրուգվայի հավաքականի և «Պալերմոյի» հարձակվող Աբել Էրնանդեսին ձեռք բերելու համար:
Ավարտված մրցաշրջանում Էրնանդեսի թիմը դուրս մնաց Ա Սերիայից, սակայն 22-ամյա ուրուգվայցուն ցանկանում է ձեռք բերել ոչ միայն «Սանդերլենդը», այլև «Պարման» և «ՊՍԺ»-ն:
2012/2013 մրցաշրջանը անհաջող ստացվեց Աբելի համար. 14 խաղում նա 1 գոլ է խփել և ոտքի լուրջ վնասվածք ստացել: Այդուհանդերձ Էրնանդեսը հետաքրքրում է եվրոպական ակումբներին:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «կատուները» հույս ունեն, որ կկարողանան ձեռք բերել ուրուգվայցուն իրենց նորանշանակ սպորտային տնօրեն Ռոբերտո Դե Ֆանտիի և գլխավոր սկաուտ Վալենտինո Անջելոնիի շնորհիվ: