• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Աբու Դիաբի. «Արսենալը» չի թերագնահատում «Ռեդինգին»

Աբու Դիաբի«Արսենալի» կիսապաշտպան Աբու Դիաբին հայտնել է, որ իր թիմը չի թերագնահատի առաջիկա մրցակից «Ռեդինգին»:

Այժմ «Ռեդինգը» «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում՝ վերջին հինգ խաղերում անընդմեջ պարտություն կրելով: Բացի այդ, ակումբն օրեր առաջ է փոխել գլխավոր մարզչին: Նայջել Էդկինսը դեռ ծանոթանում է նոր թիմի հետ, իսկ նրա նորամուտը կկայանա հենց շաբաթ օրը կայանալիք «Արսենալի» հետ խաղում:

Չնայած մրցակցի հսկայական խնդիրներին՝ Դիաբին վստահ է, որ իր թիմը ճիշտ կտրամադրվի այդ խաղին:

-Շատ դժվար է խաղալ այն թիմերի հետ, որոնք գտնվում են մրցաշարային աղյուսակի ցածր հորիզոնականներում: Նրանք պայքարում են Պրեմիեր Լիգայում մնալու համար, իսկ մենք՝ լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու:

Հնարավոր է, որ մենք ֆավորիտ լինենք այդ խաղում, սակայն գիտենք, որ դժվար հանդիպում է սպասվում: Մինչդեռ, եթե մենք կարողանանք խաղալ մեր խաղը, գիտենք, որ կկարողանանք նրանց գոլ խփել,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Դիաբին:

Հետաքրքիր փաստեր