«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչին չի գոհացնում «ազնվականների» զբաղեցրած դիրքը մրցաշարային աղյուսակում:
Ռուս գործարարին դուր չի գալիս Ռաֆայել Բենիտեսի գլխավորության ժամանակ թիմի ցուցադրած խաղը և արդյունքները: Բենիտեսը մրցաշրջանի ավարտին կլքի լոնդոնյան ակումբը:
Բենիտեսի ուղով կարող է գնալ թիմի մեկ այլ իսպանացի՝ Ֆերնանդո Տորրեսը: Նա «Չելսի» տեղափոխվելուց հետո այդպես էլ չկարողացավ լավ մարզավիճակ հավաքել:
Ամռանը թիմը լքողների ցուցակը կարող է համալրել ակումբի տեխնիկական տնօրեն Մայքլ Էմենալոն, ում խորհրդով Բենիտեսը հրավիրվեց «Չելսի»: Goal.com