Պաշտպան Դանիել Ագգեռը հայտնել է, որ պատրաստվում է առնվազն երեք տարի մնալ «Լիվերպուլում»՝ մինչև պայմանագրի լրանալը:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը համարվում է իր թիմի լավագույն պաշտպանը: Դանիելն ավելի շատ հանդիպում է անցկացրել «կարմիրների» կազմում, քան որևէ այլ թիմակից:
Չնայած «Լիվերպուլը» գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում, Ագգեռը երջանիկ է «Էնֆիլդում» և հենց այս ակումբի հետ է կապում իր ապագան:
-Երջանիկ եմ այստեղ: Դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ, և ես պատրաստվում եմ աշխատել այն:
Շշուկներ միշտ էլ կան: Ո՞վ է դրանց հեղինակը: Չգիտեմ: Այնքան էլ վատ չէ, երբ քո անունը կապում են մեծ ակումբների հետ, մինչդեռ այդ տեղեկատվության 70 տոկոսն անիմաստ է: Միայն փոքր մասն է համապատասխանում իրականությանը,- ասել է Ագգեռը: Daily Mirror