«Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագգերը վստահ է, որ իր թիմակից Ռահիմ Ստերլինգն արժանի է Անգլիայի ազգային հավաքականի հետ աշխարհի 2014թ-ի առաջնությանը մասնակցելուն:
19-ամյա վինգերը, ով ծնվել է Ջամայկայում, Անգլիայի հավաքականում նորամուտը նշել է դեռ 2012թ-ի նոյեմբերին: Վերջին ամիսների ընթացքում Ստերլինգն ակումբում փայլուն խաղ է ցուցադրում և հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու Դանիայի հավաքականի դեմ առաջիկա ընկերական խաղին:
-Սա հիանալի հնարավորություն է Ստերլինգի համար: Եթե նա շարունակի անել այն, ինչ անում է այժմ, ապա կմասնակցի աշխարհի առաջնությանը: Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, և Անգլիայի հավաքականը կարող է օգտագործել նրա որակները,- Ագգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: