«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վերջնականապես ապաքինվել է ծնկի վնասվածքից և հնարավորություն ունի՝ մասնակցելու շաբաթ օրը կայանալիք «Նյուքասլի» հետ խաղին: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Ագուերոն այս վնասվածքը ստացել էր փետրվարին կայացած «Չելսիի» հետ խաղի ժամանակ: Վերականգողական կուրս անցնելու նպատակով արգենտինացին մեկնել էր հայրենիք: Այժմ այս բոլոր խնդիրներն անցյալում են:
Ըստ պարբերականի՝ Սերխիոն հնարավորություն ունի դաշտ դուրս գալու արդեն այս շաբաթ օրը: Մինչդեռ մեծ է հավանականությունը, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կխնայի ֆուտբոլիստին և դաշտ կհանի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին: Մանչեսթերյան դերբին կկայանա ապրիլի 8-ին: