«Ռեալի» ղեկավարությունը փորձել է բանակցել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ վերջինիս տրանսֆերի վերաբերյալ:
Մինչդեռ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվողը հրաժարվել է բանակցություններ վարել: Այս մասին հայտնում է Marca TV:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ագուերոն հայտնել է, որ մտադիր է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում» և երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ մինչև 2017 թվականը:
Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանում Սերխիոն մասնակցել է 30 հանդիպման և խփել 12 գնդակ: