Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոն կվերադառնա Պրեմիեր Լիգայում «Արսենալի» դեմ խաղին, որը կկայանա հունվարի 18-ին:
Արգենտինացի հարձակվողը ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց վերջին մեկ ամիսը, սակայն շուտով կրկին կխաղա: «Քաղաքայինները» վերջին 3 խաղերն անցկացրին առանց հարձակվող, քանի որ վնասվածքի պատճառով բացակայում էր նաև Էդին Ջեկոն:
-Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ շարք կվերադառնա Էդինը, իսկ մեկ շաբաթ հետո՝ Կունը,- «Սանդերլենդի» նկատմամբ տարած 3:2 հաշվով հաղթանակից հետո ասել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:
Այս պարագայում, ինչպես հայտնում է ESPN-ը, Ագուերոն և Ջեկոն բոլոր շանսերն ունեն մասնակցելու «Արսենալի», իսկ ամսվա վերջին նաև «Չելսիի» դեմ խաղերին: