«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ իր թիմը կարող է հասնել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:
Վիճակահանությամբ «քաղաքայիններին» մրցակից հասավ առաջնության գործող չեմպիոն «Բավարիան», ինչպես նաև Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն և Պլզենի «Վիկտորիան»:
-Չեմպիոնների Լիգան կիսով չափ անկանխատեսելի մրցաշար է: Նախորդ մրցաշրջանում եզրափակիչ հասած «Բորուսիան» և 2012թ-ին Դի Մատեոյի գլխավորած «Չելսին» ամենևին էլ մրցաշարի ֆավորիտները չէին:
Այժմ միայն «Բարսելոնայի» համար է երաշխավորված կիսաեզրափակիչը, իսկ մյուս ակումբներին ես տեսնում եմ «Ռեալը», «Բավարիան», «Յունայթեդը» և մենք:
Մենք փորձառու շատ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կարող են լուրջ խնդիրներ ստեղծել «Բավարիայի» համար: Այս տարի մեր խմբում են նաև «ԲԿՄԱ»-ն և «Վիկտորիան»: Ճիշտ գործելու դեպքում մենք կարող ենք հասնել եզրափակիչ,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: