«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ:
Նախորդ ամսվա ընթացքում Ագուերոն դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինացին այժմ առաջնության լավագույն ռմբարկուն է, ով իր թիմին օգնեց դուրս գալ ճգնաժամից:
Բացի այդ, Սերխիոն հեթ-տրիկի շնորհիվ «քաղաքայիններին» հաղթանակ պարգևեց Չեմպիոնների Լիգայում «Բավարիայի» դեմ կարևորագույն խաղում: Այդ հաջողության շնորհիվ «Սիթին» պահպանեց փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը, որն օգտագործեց այս շաբաթ:
Իր հերթին Պարդյուն «Նյուքասլին» վերադարձրեց առաջվա խաղը: «Կաչաղակները» նոյեմբերին երեք հաղթանակ տարան: Այժմ ֆրանսիացու սաները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: