«Լիվերպուլը» հաստատել է «Սաութհեմպտոնի» և Անգլիայի ազգային հավաքականի փլեյմեյքեր Ադամ Լալանայի տրանսֆերը: Ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:
Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո Լալանան վերջապես կարողացավ դառնալ «Լիվերպուլի» ֆուտբոլիստը: Կողմերը երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ 26-ամյա անգլիացու տրանսֆերային գումարի հարցում: Ի վերջո, «կարմիրները» Լալանային գնեցին 25 մլն ֆունտով:
Ադամը դարձավ ամառային տրանաֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլի» երրորդ նորեկը՝ Ռիկի Լամբերտից և Էմրե Ջանից հետո:
-Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ այնպիսի ակումբ, ինչպիսին «Լիվերպուլն» է: Անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին: Հուսով եմ, որ ինչ որ բան կկարողանամ ավելացնել այս ակումբում, և հուսով եմ, որ այդ ընթացքում տիտղոսներ կնվաճենք,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Լալանան: