«Սանդերլենդի» նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը մտադիր է բանտից դուրս գալուց հետո վերադառնալ ֆուտբոլին։
2019 թվականի մարտին Ջոնսոնը դուրս կգա բանտից, որտեղ գտնվում է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար։
Ադամը, ով «Սանդերլենդում» վաստակում էր շաբաթական 60 հազար ֆունտ, լավ հասկանում է, որ այլևս անհնար կլինի վաստակել բրիտանական հանրության վստահությունը, ուստի Ջոնսոնը մտադիր է լեքել երկիրը և արտասահմանում վերսկսել իր ֆուտբոլային կարիերան։ 30-ամյա ֆուտբոլիստին դժվար թե ընդունեն Եվրոպայում, և ավելի հավանական է նրա տեղափոխությունը Չինաստան կամ Թուրքիա։ Mirror