«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ադել Տաարաբթը մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի իտալական «Միլանում»: Այս մասին հաղորդում է «ռոսոներների» պաշտոնական կայքը:
Տաարաբթն ընթացիկ մրցաշրջանը սկսեց «Ֆուլհեմում», սակայն մարոկոացի կիսապաշտպանն այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել «Քրեյվ Քոթեջում» և տեղափոխվեց Իտալիա:
Եթե Ադելը «Սան-Սիրոյում» հաջող հանդես գա, ապա չի բացառվում, որ վարձակալության ժամկետը լրանալուց հետո իտալական ակումբը կփորձի գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները:
Հարի Ռեդնապի թիմն այս գործարքից բացի վարձակալել է «Ֆուլհեմի» պաշտպան Աարոն Հյուզին, ով «ռեյնջերներին» կօգնի վերադառնալ Պրեմիեր Լիգա: