Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է իր ֆուտբոլիստների խաղային համարները, և հայտնի 11 համարը բաժին է հասել կիսապաշտպան Ադնան Յանուզային:
Վերջին 22 տարիների ընթացքում «կարմիր սատանաների» 11 համարով խաղում էր լեգենդար Ռայան Գիգգսը: Սակայն ուելսցին մայիսին խաղակոշիկները կախեց մեխից և դարձավ գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնականը:
Ազատված համարը «Յունայթեդը» որոշեց վստահել իր տաղանդավոր ֆուտբոլիստներից Ադնան Յանուզային, ով Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 27 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ:
«Կարմիր սատանաների» նորեկներ Լյուկ Շոուին և Անդեր Էրերան վերցրել են 3 և 21 համարները՝ համապատասխանաբար: