«Լիվերպուլի» լեգենդար խաղացող Ալան Հանսենը մեկնաբանել է այն դրվագը, որում հարձակվող Լուիս Սուարեսը կծել է պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը:
-«Լիվերպուլի» և «Չելսիի» հանդիպումների պատմության մեջ եղել են ինչպես լավ, այնպես էլ վատ դեպքեր: Սակայն ոչ մի կերպ նման բան չես ակնկալում: Պարզապես ահավոր էր:
Այս կադրերը կտեսնեն ամբողջ աշխարհում, այնպես որ դա ահավոր է և՛ ակումբի, և՛ անձամբ ֆուտբոլիստի համար:
Երբեք չես իմանա, թե ինչու այդպես վարվեց Լուիսը: Սակայն ինձ թվում է, որ խնդիրը նրա խառնվածքն է:
Սուարեսը հրաշալի խաղացող է, որը փայլուն մրցաշրջան է անցկացնում, այնպես որ, եթե «Լիվերպուլն» ազատվի նրանից, նրանք կլինեն պարտվողի դերում:
Վստահ եմ, որ չնայած այս ամենին՝ շատ ակումբներ կցանկանան նրան ձեռք բերել,- հայտնել է Հանսենը: