«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծում է, որ իր թիմը «Անժիի» արգելքը հաղթահարելու դեպքում լավ շանսեր կունենա Եվրոպա Լիգայում հաջողության հասնելու համար:
Արդեն հինգշաբթի օրը «կաչաղակները» կհյուրընկալվեն Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Պարդյուն գիտի, թե ինչպիսի ուժ ունի իրենց մրցակիցը:
-Նշանակալից քայլ կլինի մեզ համար, եթե կարողանանք անցնել «Անժիին», քանի որ այդ թիմը շատ ուժեղ է:
Կան ակումբներ, որոնց համար ելույթները Եվրոպա Լիգայում առաջնային չեն, ուստի մեզնից ավելի լուրջ կենտրոնացում է պահանջվում,- ասել է Պարդյուն: ITV