Պրեմիեր Լիգայի հաջորդ մարզիչը, ով կլքի ակումբը, ամենայն հավանականությամբ «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն է:
Վերջին ութ խաղում հավաքելով ընդամենը 4 միավոր և շաբաթ օրը պարտվելով Ռեդինգին, «կաչաղակները» հայտնվեցին վտանգավոր գոտուց երկու հորիզոնական բարձր դիրքում: Բրիտանական թերթրեը գրում են, որ «Նյուքասլը» լրջորեն մտածում է մարզչին փոխելու մասին:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Պրեմիեր Լիգայի հաջորդ հեռացվող մարզիչը կլինի հենց Պարդյուն: Երկրորդ տեղում «Ֆուլհեմի» մարզիչ Մարտին Յոլն է, իսկ երրորդում՝ «Աստոն Վիլլայի» մարզիչ Պոլ Լամբերտը:
Ավելացնենք, որ այդ ցուցակում ամենաքիչ հավանական են համարվում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի և «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի հեռացումները: Քիչ հավանական է նաև Քրիս Հյուտոնի հեռացումը, ով գլխավորում է «Նորվիչ Սիթին»: