«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն իր սպորտային տնօրեն Ջո Քինեյրին կոչ է արել շտապել և վերջապես թիմի համար հարձակվող գնել:
«Նյուքասլը» Պրեմիեր Լիգայի միակ ակումբն է, որը դեռևս ոչ մի ձեռքբերում չունի այս տրասնֆերային պատուհանի ընթացքում: Եվ դա այն դեպքում, երբ թիմի հարձակման գծում լուրջ խնդիրներ կան, իսկ Պապիս Սիսեն ընդհանրապես հրաժարվում է թիմի մարզահաշապիկը կրել:
Հայտնի է, որ «կաչաղակները» հետաքրքրվում են «Աստոն Վիլլայի» և «Լիոնի» հարձակվողներ Դարեն Բենթով և Բաֆետիմբի Գոմիսով, համապատասխանաբար: Պարդյուն կոչ է անում Քինեյրին շտապել այս գործարքներն ավարտին հասցնել:
-Ես կոչ եմ անում Ջոյին տրանսֆեր իրականացնել: Մենք ամրապնդման կարիք ունենք: Մենք այն իրավիճակում ենք, երբ ցանկանում ենք առաջընթաց ունենալ: Գոմիսն այն խաղացողն է, որը մեզ համապատասխան է: Մենք պետք է ամբողջ ուժով պայքարենք նրա համար,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: