«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծում է, որ իր ֆուտբոլիստների հետ նա կարող է հաղթել Եվրոպա Լիգան:
Երեկ երեկոյան «Նյուքասլը» Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց՝ հաղթելով ուկրաինական «Մետալիստին» 0:1 հաշվով: «Կաչաղակների» հաջորդ մրցակիցը լինելու է Մախաչկալայի «Անժին»: Ըստ Պարդյուի՝ սա միակ արգելքը չէ, որ իր թիմը կհաղթահարի:
-Ես իսկապես կարծում եմ, որ մենք կարող ենք լավ հանդես գալ այս առաջնությունում: «Մետալիստի» հետ խաղերը հիանալի քննություն էին հաջորդ փուլերի համար:
Շատ լավ երկու խաղերով դիմակայություն էր: Առաջին խաղում մենք արժանի էինք հաղթելու, իսկ այստեղ առավելություն ունեինք առաջին 60 րոպեներին: Մեզ հաջողվեց գոլ խփել անհրաժեշտ պահի և արդյունքում հաղթեցինք:
Այն կազմով, որ ունենք այս պահին, և այն խաղացողներով, որ շուտով դաշտ կվերադառնան, ոչ մի պատճառ չկա, թե ինչու մենք չենք կարող պայքարել յուրաքանչյուր մրցակցի դեմ,- հայտնել է Պարդյուն: ESPN