«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանը կարելի հաջողված համարել, եթե իր թիմը մրցաշարային աղյուսակում ավելի բարձր տեղ զբաղեցնի, քան գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս պահին «կաչաղակները» չորս միավորով են հետ 7-րդ հորիզոնականից, որը զբաղեցնում են «կարմիր սատանաները»:
-Իմ կարծիքով, առաջնությունից դուրս մնալը քեզ սպառնում է այնքան ժամանակ, մինչև չես հավաքել 40 միավոր: Ուստի մենք դեռ անվտանգ գոտում չենք: Ֆուտբոլում միշտ մի խթան լինում է: Օրինակ «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ ոքին «Ֆուլհեմի» դեմ խաղում մեզ ստիպում է մտածել նրանց շրջանցելու մասին: Այս պահին մեր նպատակը դա է: Տեսնենք, թե ինչպես կստացվի,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: