«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծում է, որ իր թիմի դարպասապահ Թիմ Կրուլն իր դիրքում լավագույնն է Պրեմիեր Լիգայում:
Միայն հոլանդացի դարպասապահի անհավանական սեյվերի շնորհիվ «Նյուքասլը» երեկ կարողացավ հաղթել «Տոտտենհեմին»՝ 0:1: Պարդյուի խոսքերով, Կրուլն այդ խաղով առաջնությունում մրցակիցներ չունի:
-Իմ կարծիքով, նա առաջնության լավագույն դարպասապահն է,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
«Ուայթ Հարթ Լեյնում» կայացած խաղի հերոսն իր այդ խաղը համարում է լավագույնն իր կարիերայում: