«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ թիմի նորեկները օգնել են մոռանալ Դեմբա Բայի կորուստը:
Հունվարին «կաչաղակները» «Չելսիին» զիջեցին իրենց առաջատար ֆուտբոլիստին: Թվում էր, թե Բայի տեղափոխությունից «Նյուքասլում» լուրջ խնդիրներ կառաջանան:
Սակայն ակումբը ձեռքերը ծալած չնստեց: «Նյուքասլը» ակտիվորեն մտավ տրանսֆերային շուկա և համալրվեց մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներով:
Հենց թիմի նորեկների շնորհիվ «Նյուքասլը» կարողացավ 3:2 հաշվով հաղթանակ տանել «Չելսիի» նկատմամբ:
-Բայի կորուստը անցած էտապ է: Այս ակումբում հանդես են եկել Էնդի Քոուլը և Ալան Շիրերը: Իհարկե, դժվար է առաջ գնալ լուրջ կորուստից հետո, սակայն մենք ճիշտ գործեցինք ստեղծված իրավիճակում:
Ես հետևել եմ մի շարք գրանտ ակումբների խաղերին: Այնտեղ չկա այն մթնոլորտը, որը մեր թիմում է: Դա անհավանական է, բայց մենք արժանի ենք,- Պարդյուի խոսքերն է մեջբերում ESPN-ը :