«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն քննարկում է ունեցել ակումբի սեփականատեր Մայքլ Էշլիի հետ և հաջորդ մրցաշրջանի համար բավարար երաշխիքներ ստացել:
Պարդյուն, ով անցած ամառ երկարաձգեց պայմանագիրը «Նյուքասլի» հետ, օրեր առաջ հայտնեց, որ վստահ չէ իր ապագայի հարցում: Ալանը կարծում էր, որ թիմի անհաջող ելույթները կարող են իր հեռացման պատճառ դառնալ:
Սակայն Մայքլ Էշլիի հետ հանդիպումն ամեն ինչ փոխեց:
-Մենք հաջող հանդիպում ունեցանք: Ես 100 տոկոս վստահ եմ, որ կշարունակեմ աշխատել «Նյուքասլում»: Նա ուղղակի զրուցելու համար էր եկել: Մենք բոլորս էլ գիտենք, որ սա լավագույն մրցաշրջանը չէր մեզ համար:
Մենք լավագույնս ենք պատրաստվում հաջորդ մրցաշրջանին: Ինչպես բոլոր ակումբներում, այնպես էլ մեզ մոտ նստեցինք և խոսեցինք հաջորդ տարվա անելիքների մասին,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: